Առողջ կին
Անցանկալի մազեր և ոչ միայն...
Գրեթե յուրաքանչյուր կին իր կյանքում առնչվում է անցանկալի մազերի խնդրի հետ: Հաճախ այս խնդրին միանում են նաև պզուկները`ակնեները( acne vulgaris), մաշկի ճարպահոսությունը: Թվում է` խնդիրը միայն կոսմետոլոգիական է, և դիմում են միայն մաշկաբան – կոսմետոլոգների: Ստանում են բուժում, սակայն այն կարճատև արդյունք է տալիս` որոշ ժամանակ անց խնդիրը կրկնվում է: Սակայն ավելի մանրամասն հարցում անելիս, բժշկական լեզվով ասած` անամնեզ հավաքելիս, պարզ է դառնում, որ առկա են նաև գինեկոլոգիական և էնդոկրին խնդիրներ`դաշտանային ցիկլի , ձվազատման, հղիության ընթացքի բազմաթիվ խախտումներ: Հասկանալի է դառնում, որ հիմքում ընկած է ընդհանուր մեկ խնդիր , որն անվանվում է հիպերանդրոգենային համախտանիշ:
Անդրոգենները` արական սեռական հորմոններն են , համախտանիշն էլ ավելի հասկանալի կարելի մեկնաբանել որպես կնոջ արյան մեջ արական սեռական հորմոնների բարձր պարունակություն:
Իրականում անդրոգենները, ինչպես նաև իգական սեռական հորմոնները` էստրոգենները, սինթեզվում են երկու սեռերի օրգանիզմում բոլորիս շատ հայտնի մի նյութից` խոլեստերինից: Կնոջ օրգանիզմում անդրոգենների առաջացումը կատարվում է ձվարաններում, մակերիկամներում և ծայրամասային հյուսվածքներում: Դրանց նկատմամբ ռեցեպտորներ`ընկալիչներ, կան ողջ օրգանիզմում`գլխուղեղում, մկաններում, մաշկի մազարմատներում, ճարպագեղձերում, երիկամներում, միզասեռական համակարգում և այլն: Հետևաբար արյան մեջ անդրոգենների բարձր պարունակությունը խնդիրներ կառաջացնի բոլոր այն հյուսվածքներում, որտեղ որ կան այդ ռեցեպտորները, որոնց միջոցով էլ կակտիվանա կամ կճնշվի տվյալ օրգանի տվյալ ֆունկցիան:
Կլինիկորեն անդրոգենների բարձր պարունակություն արյան մեջ կամ կենսաբանորեն ակտիվ արդրոգենների ավելացում դիտվում են մի քանի հիվանդությունների, համախտանիշների դեպքում:
Դրանք են`
- Ձվարանների պոլիկիստոզի համախտանիշ
- Մակերիկամների կեղևի բնածին հիպերպլազիա( դասական և ոչ դասական ձևեր )
- Ձվարանների անդրոգենարտադրող ուռուցքներ
- Մակերիկամների անդրոգենարտադրող ուռուցքներ
- Հիպոֆիզի ուռուցքներ
- Հիպոթալամիկ համախտանիշ
- Հիպերպրոլակտինեմիկ համախտանիշ
- Վահանձև գեղձի ֆունկցիայի խախտում
- Անդրոգենային ազդեցություն ունեցող որոշ դեղերի երկարատև ընդունման ժամանակ`անաբոլիկների, գլյուկորտիկորիդների, հեստագենների, հակատուբերկուլյոզային դեղերի և այլն
Սրանց ժամանակ դիտվում են հետևյալ ախտանիշները`
- պզուկներ`ակնեներ (acne vulgaris)
- սեբորեա`մաշկի ճարպագեղձերի ֆունկցիայի բարձրացում`ճարպահոսություն
- հիրսուտիզմ` մաշկի անդրոգենկախյալ հատվածների(վերին շրթունքից վեր, դեմքի կոմնային հատվածներ, կզակ, պարանոց, կրծքավանդակ, մեջք, հարպտուկային շրջան, որովայնի սպիտակ գիծ, ազդրերի ներքին մակերես ) ավելորդ մազակալում հաստ տերմինալ մազերով- պետք չէ խառնել հիպերտրիխոզի հետ, երբ ողջ մարմինը պատված է բարակ աղվամազերով:
- անդրոգենային ալոպեցիա` գլխամաշկի մազածածկույթի նոսրացում տղամարդկային տիպի( սկսվում է քունքայնին հատվածից)
- վիրիլիզացիա-առնականացում( ուսագոտու լայնացում, կոնքի նեղացում, կրծքագեղձերի հետաճ, ձայնի տեմբրի փոփոխություն, ծլիկի գերաճ)
- դաշտանային ֆունկցիայի խախտում` ցիկլի երկարում, դաշտանի ուշացում 2-3 երբեմն 6 ամսից ավել
- վերարտադրողական ֆունկցիայի խախտում – ձվազատման բացակայութուն , դեղին մարմնի անբավարաություն , հղիության բացակայություն, հղիության նորմալ զարգացման խախտում` ինքնաբեր վիժումների կամ չզարգացող հղիության տեսքով
Ախտորոշման համար անհրաժեշտ է համալիր հետազոտությունների անցկացում` հիվանդության պատմության մանրակրկիտ ուսումնասիրում, հորմոնալ պրոֆիլի դինամիկ ստուգում, փոքր կոնքի, ըստ անհրաժեշտության նաև այլ օրգան-համակարգերի, սոնոգրաֆիկ հետազոտություն, հորմոնալ փորձերի կիրառում:
Բուժման պլանը կազմելիս հաշվի է առնվում առկա խնդրի տեսակը, տեղակայումը, ծանրության աստիճանը, վաղեմություն, նախկինում ստացած բուժման էֆեկտիվությունը, տարիքային առանձնահատկությունները և այլն:
Բուժումն իրականացվում է համատեղ մի քանի մասնագետների` գինեկոլոգի, էնդոկրինոլոգի, մաշկաբան-կոսմետոլոգի, գաստրոէնտերոլոգի (հաճախ պատճառը մարսողական տրակտի հիվանդություններն են) կողմից:
Կան բուժման վիրաբուժական, կոնսերվատիվ(դեղորայքային) և համակցված մեթոդներ: Հասկանալի է, որ վիրաբուժական մեթոդն կիրառվում է ուռուցքային պատճառների դեպքում, երբեմն էլ այն անհրաժեշտ է լինում խնդրի վաղեմության , ոչ արդյունավետ կոնսերվատիվ բուժումից հետո:
Գրագետ բուժումը, որը կարող է տևել միջինում 6 ամսից մինչև 2 տարի, ապահովվում է արյան մեջ անդրոգենների կայուն ցածր քանակը, հետևաբար հիվանդության կլինիկական նշանների վերացումը , անցանկալի մազերից, պզուկներից ձերբազատումը, դաշտանային ցիկլի և ձվազատման վերականգնումը, չբերության խնդրի լուծումը:
03.05.2013
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մեդ-Պրակտիկ
26.04.2015
Հարգելի K.K., բարև Ձեզ: Երիկամաքարային հիվանդությունը չի կարող ազդեցություն ունենալ մազածածկույթի վրա: Ինչ վերաբերում է անցանկալի մազերից ազատվելուն, նախ պետք է ճշտել դա կապված է հորմոնալ խանգարումների հետ, թե ուղղակի կոնստիտուցիոնալ առանձնահատկություն է: Կանանց մոտ որովայնի շրջանում կոշտ, սև մազերի առկայությունը նորմալ չէ և կապված է հորմոնալ խանգարումների հետ, ցանկալի է մազահեռացումից առաջ ստուգել սեռական հորմոնները: Իսկ տղամարդկանց դա բնորոշ է: Անցանկալի մազերից կարելի է ազատվել բազմաթիվ մեթոդներով, մեթոդի ընտրությունը կապված է մաշկի առանձնահատկությունների հետ: Մեթոդի ընտրության հարվցում Ձեզ կարող է օգնել բժիշկ-կոսմետոլոգը:
K. K.
23.04.2015
Մեդ-Պրակտիկ
21.05.2013
Հարգելի Արուս, բարև Ձեզ, վաղը աշխատանքային ժամերին զանգահարեք 53 80 80 հեռախոսահամարով, և մեր աշխատակիցը կօգնի Ձեզ` գրանցվել։
Arus
21.05.2013
Մեդ-Պրակտիկ
21.05.2013
Հարգելի Արուս բարև Ձեզ, ներղատաբանը (էնդոկրինոլոգ), ով զբաղվում է օրգանիզմում էնդոկրին համակարգի ախտաբանության ախտորոշման, կանխարգելման և բուժման խնդիրներով։
Arus
21.05.2013
Մեդ-Պրակտիկ
20.05.2013
Հարգելի Արուս, բարև Ձեզ, կայքում ունենք ԲԺԻՇԿՆԵՐ խորագիր, որտեղ Դուք կարող եք սեղմել Ընտրել որոնման եղանակը ենթաբաժինը (նշված է Անուն, ազգանուն բառերը) և վերընտրել ըստ մասնագիտության հորիզոնականում գինեկոլոգ-ներզատաբան։ Այստեղ էլ կարող եք գտնել Ձեր մասնագետին։ Ձեզ անհրաժեշտ է գինեկոլոգ-ներզատաբանի խորհրդատվություն։
Arus
20.05.2013
Կարդացեք նաև
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Ի՞նչ է նախադաշտանային համախտանիշը։
Նախադաշտանային համախտանիշը (ՆՀ) ախտանշանների խումբ է, որն արտահայտվում է...
10.01.2024
Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...
06.10.2023
Փոքր կոնքի ՈՒՁՀ-ն կնոջ վիճակի /վերարտադրողական օրգանների և առողջական վիճակի/ գնահատման ամենատեղեկատվական հետազոտությունն է: Այն չունի հակացուցումներ, լիովին անվնաս է հղիների համար...
23.03.2023
Շատ է խոսվում կնոջ և տղամարդու ուղեղի տարբերության մասին: Իրականում այդ տարբերությունը կարող է նշանակություն ունենալ առողջության համար: Օրինակ, կանայք ավելի շատ են ունենում տագնապ, դեպրեսիա, գլխացավեր...
28.07.2021
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
